CNN-ը տեղեկացել է Իրանի հետ բանակցությունների կազմակերպման գործում Վենսի առանցքային դերի մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն առանցքային դերակատարում է ունեցել Իսլամաբադում Իրանի հետ բանակցությունների կազմակերպման հարցում։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է CNN-ը։

«ԱՄՆ փոխնախագահը վճռորոշ դեր է խաղացել այն բանակցությունների նախապատրաստման գործում, որոնք պետք է մեկնարկեն առաջիկա ժամերին Իսլամաբադում»,- հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով պակիստանցի բարձրաստիճան աղբյուրին։

Հեռուստաալիքի աղբյուրն ասում է, որ կրակը դադարեցնելու շուրջ համաձայնության գալու համար մի քանի օրվա բանակցություններ կպահանջվեն։ Պակիստանցիները հույս ունեն համոզել Վենսին, որ նա մի քիչ երկար մնա իրենց մոտ ու օգնի լուծել հարցը։

Բացի այդ, CNN-ի զրուցակիցը կարծում է, որ իրանցիները գրեթե չեն վստահում Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ Հենց նա է վարել Իրանի հետ բանակցությունների նախորդ փուլերը, որոնք ձախողվել են Իրանին հասցված ամերիկյան հարվածների պատճառով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան պատվիրակությունն արդեն ժամանել է Իսլամաբադ։ Վենսից բացի, պատվիրակության կազմում են նաև Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930