Թշնամին Տեղ գյուղում մոտ 400 հեկտար զավթել ու դիրքավորվել է. Գառնիկ Դանիելյան
Իլհամ Ալիևն այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
ԱԳՆ մեր աղբյուրը նաև հայտնում է, որ կողմերի մոտեցումներն կարծես թե համընկնում են՝ բանակցությունների հետագան տեսնել վաշինգտոնյան հարթակում։
2023թ. ապրիլի 1-ից 5-ը թուրքական «Հանրային կարծիքի և շուկայավարման երկխոսություն» հետազոտական ընկերությունը առաջիկա համապետական ընտրությունների թեմայով հարցումներ է իրականացրել սոցհարթակներում։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ վերլուծությունն ունի օբյեկտիվության բաղադրիչ, ավելին՝ այն արտացոլում է Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրադրությունը, երբ չկա հաստատված խաղաղություն, խաղաղության համաձայնագիր, չկա նաև լայնածավալ պատերազմ: Սակայն, ըստ նրա, կան միջադեպեր, ուժի գործադրման բաղադրիչ և աշխարհաքաղաքական աննախադեպ իրավիճակ, երբ աշխարհաքաղաքական կենտրոնները չափազանց քիչ են կարողանում ազդել այս իրավիճակի վրա, պայմանավորված ավելի լայն առումով աշխարհում ստեղծված իրավիճակով:
Ծրագրվում է գործի դնել նոր մարտական, ուսումնական և մահապարտ ԱԹՍ-ներ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի ստորաբաժանումների կողմից իրականացվող տարբեր առաքելությունների համար:
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Կրկին կոչ ենք անում միջազգային բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի իշխանությունների ոճրագործությունները դադարեցնելու եւ դրանց լուռ ականատեսը կամ նույնիսկ հանցակիցը չդառնալու համար գործնական ու արդյունավետ գործողություններով Ադրբեջանին բերել իրավական եւ կառուցողական դաշտ՝ հարկադրելով վերջինիս ավտորիտար ղեկավարությանը հարգել միջազգային իրավունքն ու իրենց ստանձնած պարտավորությունները»:
Քաղաքագետի խոսքով՝ այսօր առերևույթ ոչ ի նպաստ Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանային դասավորություն գոյություն ունի. «Թուրքիայում ստեղծված ներքին խնդիրները, տեղի ունեցող քաղաքական ակտիվ գործընթացները, սպասվող ընտրությունները, ընդդիմության միասնական ներկայացուցչի բավականին բարձր ռեյտինգը, այս ամենը որոշակիորեն խոսում է առայժմ Թուրքիայի շատ ակտիվ քաղաքականության՝ տարածաշրջանում իր համար նախընտրելի ճարտարապետությունը գծելու հնարավորությունների քչության մասին»:
«Թուրքիան հստակ ձևակերպել է իր պահանջը՝ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի և ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Երբ Հայաստանը դա կանի, միայն դրանից հետո նոր Թուրքիան կորոշի՝ հարաբերություններ հաստատե՞լ, թե՞ ոչ, և ինչպիսի՞ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ուստի, պետք է արձանագրել՝ ամբողջությամբ կեղծ է այն թեզը, թե Թուրքիայի հետ հարաբերություններ են փորձում հաստատել, որ այդ երկրից եկող վտանգները չեզոքացնեն»,- ասաց թուրքագետը։
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այս շաբաթ կարող է այցելել Անկարա, որտեղ, ի թիվս այլ թեմաների, կքննարկվի նաև դեսպանների փոխադարձ նշանակման հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա դեռ չի նախատեսվում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է մայիսի սկզբին Մոսկվայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների, և ոչ թե Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք սկսվելու են ապրիլի 22-ին։
Հեղինակավոր Foreign Affairs հանդեսը հրապարակել է ծավալուն վերծություն՝ «Փոքր երկրներ, մեծ պատերազմ. Հայաստանի և Ադրբեջանի միջև պայքարը կարող է ավելի լայն ճգնաժամ առաջացնել» վերտառությամբ:
«Կարծում եմ՝ այստեղ երկու հակասական բան կա։ Առաջինը՝ այդ 12 կիլոմետրը որ կա, Հայաստանի կառուցած ճանապարհն է, այսինքն՝ Հայաստանի ներքին տարածքով է անցնում։ Ադրբեջանի սահմանները քարտեզների վրա պարզ երևում են, դրանից հեռու են, դեպի հարավ են գտնվում։ Իսկ այն տարածքները, որ իբր թե ադրբեջանցիները քարտեզները սխալ են կարդացել ու ներս են խուժել՝ գտնվում են Տեղ գյուղի հյուսիսում։ Կան խորհրդային Շտաբի քարտեզները, որոնք 1991 թվականի սահմանների մասին են, դրանք կան, թղթի վրա գծված են, հետևաբար՝ դրանք ճշտելու կարիք չունեն»։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Թուրքիայի ամենամեծ ռազմական նավը՝ TCG Anadolu-ն, արդեն պատրաստ է շահագործման։ Եվ շուտով կհանձնվի Թուրքիայի ռազմածովային ուժերին։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Աֆյոնքարահիսարի ընտրական համակարգման կենտրոնի բացման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով հարվածային ԱԹՍ-ների արտադրության մասին, անդրադարձել է նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին :
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։
Կարծում եմ, որ այս ուսումնասիրության արդյունքում մենք կպարզենք, թե ինչ որոշումների ենք հանգելու
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին Իրանում աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը ներկայացնելով Կարմիր Շուկայում տիրող իրավիճակը՝ ասաց, որ տվյալ պահին վիճակն ընդհանուր առմամբ նորմալ է։
Ցուցարարներն իրենց հետ բերել են Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշները
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղայում հայերի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ։
Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունենալիք նախագահական ու հորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 64 մլն 191.000։
Թուրքիայում բանտարկվել է ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի թղթակից Ջան Ուղուրը։ Նա բանտարկվել է Թուրքիայի Հանրապետության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։
Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության բողոքի ակցիան կիրակի տեղի է ունեցել Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, կադրերը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: