Վրաստանում ևս երկու երկրաշարժ է տեղի ունեցել. 4,4 և 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երրորդ և չորրորդ երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 16-ի երկրորդ կեսին՝ հյուսիսում գտնվող Օնի քաղաքից 7 և 12 կմ հեռավորության վրա։ Զոհեր և ավերածություններ չկան։
Մայիսի 16-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) արտարժույթի աճուրդում վաճառել է 168,7 մլն դոլար, ինչը շուրջ 2 մլն-ով գերազանցում է 2023 թվականի ընդհանուր տվյալները։ Այս տեղեկությունը հրապարակել է BPN լրատվամիջոցը՝ վկայակոչելով ԱԲ-ի տվյալները:
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին կիրակի օրը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների միջև խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ կոչ անելով Թեհրանին և Մոսկվային իրենց շահերին համապատասխան համագործակցել կովկասյան տարածաշրջանում։ Այս մասին նա հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը, որը կիրակի օրն այցով գտնվում էր Թեհրանում, հայտնում է Mehr-ը։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Միհրդատ Բազրփաշն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին և ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիին՝ նպատակ ունենալով ծանոթանալ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, տրանսպորտային բազմակողմանի համաձայնագրերի և Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի իրականացման գործընթացի ներկայիս իրավիճակին, հայտնում է Mehr-ը։
Վրաստանի արևմուտքում 7 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է եղել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Երբ Ոսկեպարում բախումներ էին սկսվել, Ադրբեջանը հայտարարում էր, թե այն աղվանական է։ Հիմա էլ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արդեն ամբողջ Հայաստանի նկատմամբ են այդ մեթոդները բանեցնում։ Եթե Սանահինը, Հաղպատը կամ այլ հայկական հուշարձան կարող է հայտարարվել աղվանական, ապա ի՞նչն է նրանց խանգարում նույնն անել Ոսկեպարի եկեղեցու դեպքում։ Այսինքն՝ սա Ադրբեջանի մշտական քաղաքականությունն է՝ աղվանականացնելու ճանապարհով բռնազավթել հայկական ժառանգությունը։ Ամեն անգամ, տարբեր առիթներով այս նույն անիվն իրենց կողմից պտտեցվում է»,- նշեց Համլետ Պետրոսյանը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել Վրաստանի կառավարությանը «գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան»։
Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Վրաստանի գյուղական շրջաններում ապրող բնակչության թիվը տարեցտարի նվազում է, BusinessMediaGeorgia-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալները:
Դժգոհելով մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանում Բելառուսի նախագահի հայտարարությունից՝ Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց՝ հայկական կողմի պաշտոնական այցերը Բելառուս դադարեցվում են։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման անցած շաբաթվա գործողությունները, ուժային կառույցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու դրդապատճառները, հանրային ընդվզման հետագա հնարավոր ընթացքը, ինչպես նաև անցնող օրերին արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցած և ներքին զարգացումների հետ փոխկապակցված կարևորագույն իրադարձությունները։
Թուրքիայի Քարշըյաքա շրջանի ղեկավարության շենքի «Չարշը» մշակութային կենտրոնում կայացել է «Հռոդոսի Իսթանքյոյ և 12 կղզու (İGFA) թուրքերի մշակութային և համերաշխության միության» երրորդ համաժողովը:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է սպառազինության փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել և չհարձակման մասին պայմանագիր ստորագրել։
«ՕրաԽնդիր» հաղորդաշարի այս թողարկման հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրության և սահմանների փոփոխությանը, Իսլամական Հանրապետության համար նոր «կարմիր գծերի» կառուցում է նշանակում: Եվ նոր «կարմիր գիծ» է դառնում կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը, որն առաջ են մղում Բաքուն և Անկարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
Հունիսի 9-ին Ադրբեջանի բանակի զինծառայող էր անհետացել: Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» անցակետի մաքսային ծառայողների կողմից Ադրբեջանից եկող բեռնատարի զննության արդյունքում հատուկ կազմակերպված թաքստոցում հայտնաբերվել է մինչև 15 տոննա չհայտարարագրված դիզելային վառելիք։ Տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
2024 թվականի հունվարից մայիս ամիսներին Ադրբեջանը 6,2 միլիարդ դոլարի նավթ է արտահանել աշխարհի երկու տասնյակ երկրներ։ Սպառող երկրների հրապարակված ցանկում առաջին տեղում Իտալիան է, երկրորդում՝ Իսրայելը, երրորդում՝ Հնդկաստանը, այնուհետև Չեխիան, Գերմանիան։
«Որոշումներ կայացնելիս չեն կարող հաշվի չառնել տարածաշրջանի հեգեմոն երկրների կարծիքը. Իրանի և Ռուսաստանի կարծիքը Հայաստանի՝ այլ անվտանգային համակարգի միանալու հարցում հնարավոր չէ անտեսել: Անտեսումը կբերի հակազդեցության»,- ասաց միջազգայնագետը։
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ մի շարք նոր պատժամիջոցներ կիրառելու մասին:
Ներքաղաքական կյանքը հասկանալիորեն կլանել է հանրային ամբողջ ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները պահանջում են չնվազող աչալրջություն, քանի որ, դրանցում գոյություն ունեցող բացահայտ մարտահրավերներից և ռիսկերից զատ, կան նաև «խմորվողները», որոնք չունեն ագրեսիվ ֆիզիկական դրսևորում, բայց կարող են ունենալ հեռուն տանող հետևանքներ:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական ուղեգծին: Այս տեսակետը հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ստամբուլում գտնվող Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Türk-ին տված հարցազրույցում, պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցությունների ու «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, նշել է.
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, շատ երկրներ զբաղված են նոր այլընտրանքային տրանսպորտային ուղիների որոնմամբ: Դրանցից մեկը Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղին (TITR) է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև Թուրքիա և եվրոպական երկրներ:
Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը: Տեղեկությունը հայտնում է իրանական ISNA լրատվամիջոցը:
Արդեն տևական ժամանակ է՝ ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջանները անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Արդեն անդրադարձել ենք, օրինակ, 2023 թվականի նոյեմբերի 23-24-ին Նախիջևանում տեղի ունեցած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոնին, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կամ, օրինակ, դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արվեստի ազգային թանգարան»-ում բացված «Արևմտյան Ադրբեջանը մշակութային հիշողության մեջ» ցուցահանդեսը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ փոխպետքարտուղարների այցերը Հայաստան, որոնք ուղեկցվում են ՀՀ իշխանությունների հակառուսական հայտարարություններով այն մասին, որ ՀՀ-ն լքելու է ՀԱՊԿ-ը, պատահական չեն և լիովին համապատասխանում են ՀՀ իշխանությունների հիմնական արտաքին քաղաքականությանը։