Փաշինյանի հրավերով Երևան այցելած թուրք լրագրողը Կապույտ մզկիթն ու Երևանը ներկայացրել է՝ որպես «պատմական թուրքական»

X-ի իր միկրոբլոգում լրագրող Լինդսի Սնելլը գրել է․ «Փաշինյանի հետ հարցազրույցի համար Երևան գնացած թուրք լրագրողներից մեկն այցելել է Կապույտ մզկիթ, այն հայտարարել «պատմականորեն թուրքական», Երևանը՝ ևս»։

Գրառման հետ նա հրապարակել է նաև այդ ռեպորտաժից հատված։

«Կարո՞ղ են ադրբեջանցի թուրքերը, որոնք ապրել են Երևանում, վերադառնալ։

Հայաստանն ասում է՝ դա տարածքային պահանջ է»,-այսպես է սկսել հայկական կողմի հրավերով Հայաստան այցելած CNN Turk-ի լրատվական ծառայության տնօրեն Իդրիս Արիկանն իր ռեպորտաժը։

«Երևանի թուրքական անվանումը Էրիվան է։ Այսինքն, փաստացի, սա քաղաք է, որն ունի տեղ թուրքական պատմոիւթյան և թուրքական կայսրության մեջ»,- Կապույտ մզկիթի ֆոնին հայտարարում է թուրք լրագրողը՝ շեշտելով՝ Երևանում մնացած միակ մզկիթն է։

Նա ոչ միայն Կապույտ մզկիթն է փորձում ներկայացնել թուրքական, այլև ամբողջ քաղաքն է անվանում․

«Նայելով պատմությանը, մզկիթի շինարարությունն թվագրված է 1700-ականներին։

Կարող եք ասել, որ այն կառուցվել է Էրիվանի խանության շրջանում՝ Հուսեյն Ալի խանի օրոք։ Մզկիթը կոչվել է Հուսեյն Ալի, բայց հետո անվանափոխվել է Գյոյ Ջամիի։

Փաստացի, Երևանում կամ Էրիվանում, ինչպես հայտնի է թուրքական պատմագրության մեջ, եղել է թվով 8 մզկիթ։ Այդ ժամանակ ադրբեջանցի թուրքեր ևս ապրում էին այստեղ․․․»,-ասում է լրագրողը։

Տեսանյութեր

Լրահոս