Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հութիների բոլոր հարձակումների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համակողմանի աջակցություն է ցուցաբերում Եմենի հութիներին և պատասխանատվություն է կրելու նրանց բոլոր հարձակումների համար:

Այդ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է սոցցանցի TRUTH Social հարթակում:

«Այսուհետ հութիների արձակած յուրաքանչյուր կրակոց կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից արձակված կրակոց իրանական զենքից: Իրանը պատասխանատվություն կկրի և կտուժի հետևանքներից, իսկ այդ հետևանքները սարսափելի կլինեն», – գրել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ հութիները շարունակում են մնալ Թեհրանի վերահսկողության տակ։ Թրամփը նաև խոստացել է, որ ԱՄՆ-ը մեծ ուժով կպատասխանի ապստամբների շարունակվող հարձակումներին։

Տեսանյութեր

Լրահոս