Ադրբեջանի այսօրվա քաղաքական վերնախավը Հայաստանի հետ խաղաղությունն ընկալում է որպես էքզիստենցիալ սպառնալիք. Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և որպես հարևան հարաբերություններ կառուցելու հետ են կապում մեր գոյությունը, որովհետև խնդիրը սահմանում են «էքզիստենցիալ»։

Պատահական չէր, որ հենց այս տերմինը գործածեց մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանը։

Ցավալիորեն կամ գուցե նաև բարեբախտաբար (կյանքը ցույց կտա) Ադրբեջանի այսօրվա քաղաքական վերնախավն այս հարցի շուրջ ունի ճիշտ հակառակ պատկերացումները և Հայաստանի հետ խաղաղությունը, հայ ժողովրդի հետ խաղաղ համակեցությունը ընկալում է որպես էքզիստենցիալ սպառնալիք։

Ադրբեջանի Պն հաղորդագրություններն այս օրերին ասվածի հերթական ապացույցն են։

Ոչ միակը, ոչ բացառիկը, այլ հերթականը առկա ապացույցների շարքում»։

Տեսանյութեր

Լրահոս