Որևէ մեկը խաղաղությանը դեմ չէ, մենք պարզապես դեմ ենք փաշինյանական խաղաղությանը. այդպիսի խաղաղություն է հիմա Արցախում. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի լինելիության միակ երաշխիքը խաղաղությունն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, ռեժիսոր, հանրային գործիչ, գործարար, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն է (քվեաթերթիկներից 9-րդը):
Միլի Մեջլիսն անհիմն է որակել նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման և էթնիկ զտումների համար Ադրբեջանին ներկայացվող մեղադրանքները:
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը եղել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի սպառնալիքի կիրառման ներքո:
Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Բերձորի միջանցքի շրջափակման հարցի քննարկման ժամանակ՝ Ադրբեջանի դեսպանի ելույթում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ամերիկյան հեղինակավոր NewsMax TV հեռուստաընկերության «Ամերիկյան օրակարգ» հաղորդման ուղիղ եթերում խոսել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների ստորագրած Ռազմավարական գործընկերության կանոնադրության մասին, ընդգծելով վերջինիս կարևորությունը նախագահ Թրամփի վարչակազմի քաղաքականությունների համատեքստում։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
Մարտի 14-ին, ինչպես տեղեկացրել էինք, Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը», որի ժամանակ հարցերին պատասխանել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի նահանջի տարրեր են նկատվում: Պատճառը, նրա որակմամբ, աշխարհաքաղաքական նոր սպասումներն են՝ պայմանավորված գլոբալ բանակցություններով և արևմտյան քաղաքականության գլոբալ վերանայման գործընթացով։ Նա գտնում է, որ ՀՀ իշխանությունները գուցե հավաքական Արևմուտքի հետ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի նախագահության պայմաններում մեծ հույսեր էին կապում, քանի որ արևմտյան քաղաքականությունը ևս այլ էր՝ միտված ՌԴ-ի դիրքերի թուլացմանը։
ՀՅԴ Հայասըանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Ադրբեջանական կողմը տեղեկատվական տիրույթում ակտիվորեն ցույց է տալիս, որ չի պատրաստվում որևէ թուղթ ստորագրել Հայաստանի հետ, անգամ հայկական կողմի միակողմանի զիջումներից հետո։
Այս հույժ գաղտնի տեղեկությունը քողազերծելուց հետո միայն Ֆինանսների նախարարությունը ստիպված եղավ հաստատել անհերքելին՝ պաշտոնական կայքէջում տարածելով այս տեղեկությունը․ «Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը նախօրեին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ։
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս համաձայնագիրը:
2024-ին Բաքվի առաջնահերթություններից էր պաշտպանունակության ամրապնդումը. «Ազատության» փոխանցմամբ՝ այս մասին երեկ խորհրդարանում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ներկայացնելով կառավարության 2024-ի զեկույցը։
Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:
«Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո»,- հայտարարեց Համբարյանը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտման մասին, սակայն Բաքուն առաջ է քաշել երկու նախապայման համաձայնագրի ստորագրման համար։
Իտալիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։
Ադրբեջանն զգալիորեն խորացրել է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը Վրաստանում՝ հիմնականում SOCAR պետական նավթային ընկերության միջոցով։ «SOCAR»-ը ոչ միայն Վրաստանի խոշորագույն ներդրողներից է, այլև՝ Բաքվի քաղաքական ազդեցության կարևոր գործիքներից մեկը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ պաշտոնական Անկարան «Eurofighter Typhoon» տեսակի կործանիչների գնման առաջարկ է ստացել։
Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններիավարտը․
Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, Բակո Սահակյանն ասել է, որ Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր-Մ» և «Տոչկա-Ու» չի եղել, և այդ զենքերը Ադրբեջանի ուղղությամբ կիրառվել են Հայաստանի տարածքից:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրերն են վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը և փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը․