Թուրքիան պայմաններ է առաջադրել Հայաստանին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան կարագացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այն բանից հետո, երբ կատարվեն Ադրբեջանի առաջադրած պայմանները։

«Խոսքը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին է»,- ասել է Օմեր Չելիքը։

Նա կարևորել է Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, որը, նրա խոսքով՝ «փաստացի այլևս գոյություն չունի և չի նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման կարգավորմանը»։

Նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը կարևոր նշաձող է Հարավային Կովկասի համար։

Նա շեշտել է․ «Կարևոր է, որ Հայաստանը փոխի օրենքները կամ սահմանադրական դրույթները, որոնք տարածքային պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31