Դիարբեքիրը՝ որպես «հայկական Աթենք»

Թուրքական «‎Cermikgazetesi.com» կայքՆ ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է 17-րդ դարում Թուրքիայի Դիարբեքիր քաղաք այցելած լեհաբնակ հայ ճապարհորդ Սեմեոնին, ով հետաքրքիր հուշեր է թողել քաղաքի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հա ճանապարհորդը Դիարբեքիրում 2 շաբաթ է մնացել և քաղաքն անվանել է «հայկական Աթենք» և ուշադրություն հրավիրում Դիարբեքիրի պատմամշակութային հարստության վրա։

Հատկապես կենտրոնանալով քրիստոնեական ճարտարապետության և հայ բնակչության վրա՝ Սեմեոնը մանրամասն տեղեկություններ է տրամադրում քաղաքի շուկաների, շինությունների և արհեստների մասին։ Ըստ նրա ՝ մինչև 17-րդ դարի վերջը Դիարբեքիրի տնտեսությունն ամբողջությամբ գտնվում էր հայ բնակչության վերահսկողության տակ։

Նույն դարում Դիարբեքիր է այցելում ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերենեն, ով հիացմունքով է խոսում այդ ժամանակ Դիրաբեիքում արտադրվող այծի կաշվից պատրաստվող իրերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31