Բայրամովն ու Լեմմին քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը։ 

Բայրամովը կրկնել է ադրբեջանական կեղծ թեզը, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ։ Նա նաև կրկնել է Ադրբեջանի այն պնդումը, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ 

Տեսանյութեր

Լրահոս