
Թուրքիան Վրաստանին է փոխանցել տարբեր զենքեր, այդ թվում՝ դիպուկահար հրացաններ

Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագի շրջանակներում թուրքական կողմը Վրաստանի զինված ուժերին է փոխանցել տարբեր զենքեր, այդ թվում՝ KNT-76 և MPT- 55/K տեսակի դիպուկահար հրացաններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Վրաստանի զինուժի՝ Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարությունը Վրաստանի համապատասխան ստորաբաժանումների հրամանատարությանն է ներկայացրել դիպուկահար հրացանները, ծանոթացրել դրանց տեխնիկա-տակտիկական տվյալներին, այնուհետև հետո հրացանները փորձարկվել են հրաձգարանում։
Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության ուժերի փոխհրամանատար Զազա Չխաիձեն, հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կղլատեիշվիլին, Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը ու ռազմական կցորդ, գնդապետ Իլհան Օքթենդուրալը։