Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, որը նպաստում է երկու երկրների միջև հակամարտության դադարեցմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանի ավելի կայուն և անվտանգ ապագայի առաջ մղմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Եգիպտոսի արտգործնախարարությունը:

Եգիպտոսը հաստատել է, որ այս քայլը վերջին տարիներին երկու երկրների գործադրած ջանքերի արդյունքն է և արտահայտում է երկու երկրների միջև առաջին իսկ հնարավորության դեպքում խաղաղության համաձայնագիր ստորագրելու ձգտումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31