Ալիևն ուժեղ դիրքերում է և բնավ ցանկություն չունի իր հաղթանակած բարձունքից իջնել ներքև, ինչքան էլ Նիկոլն ասի՝ «պայմանագիրը պատրաստ է ստորագրման». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Մի քանի մտավարժանքի միջոցով եկեք փորձենք հասկանալ, թե Ադրբեջանն ինչու չի ստորագրի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»: Առաջին հանգամանքը, որն Ադրբեջանին հեռու է պահում այս ստորագրումից, դա այն է, որ Ալիևն ուժեղ դիրքերում է և բնավ ցանկություն չունի իր հաղթանակած բարձունքից իջնել ներքև, ինչքան էլ Նիկոլն ասի՝ «պայմանագիրը պատրաստ է ստորագրման»։

Երբ Նիկոլը ասում է, որ պայմանագրում նշված կետերն ու պարտականությունները վերաբերվում են երկու կողմերին էլ հավասարաչափ, նա հերթական անգամ ստում է, քանի որ այդ «պարտավորություններ» ասվածը վերաբերվում են միայն հայկական կողմին, Ադրբեջանն, ըստ էության, ոչ մի պարտավորություն չի էլ ստանձնում։ Դրանից բացի, մենք 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ Նիկոլը Պրահայում հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 կմ քառակուսով, Ալիևն առ այսօր ոչ մի անգամ չի նշել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչելու փաստը, և, ինչպես ցույց են տալիս դեպքերի ընթացքը, բնավ չի էլ պատրաստվում դա անել։

Պարտավորությունների դրվագում շատ կասկածելի միայն զիջողն ու տվողը հայկական կողմն է, ադրբեջանական կողմից ոչինչ զիջելու, ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալու, Գորիս-Կապան ճանապարհից զորքերի դուրս բերման, Ջերմուկից ու Սև լճից հետնահաճի մասին ոչ մի հայտարարություն չի հնչում։ Փոխարենը ՀՀ-ն տրամադրում է «ճանապարհային հաղորդակցություն», որն ադրբեջաներեն տիրաժավորվում է որպես «միջանցք», և Ալեն Սիմոնյանն ու Մհեր Գրիգորյանը Նիկոլի ձեռքը բռնած որքան էլ այդ հատվածին այլ ձևակերպում ու անվանում տան, դրանից այդ ճանապարհի իրական ֆունկցիան չի փոխվում։

Ինչ վերաբերում է «պայմանագրի» վերջի կետերին, որոնք տևական ժամանակ համաձայնություն ձեռք չէր բերվում, մասնավորապես միջազգային հայցերի դուրս բերման դրվագն է հետաքրքիր։ Բանն այն է, որ որպես այդպիսին միջազգային հայցեր Ադրբեջանի դեմ հիմնականում ունի Հայաստանը, քանի որ բոլոր դրվագներում ագրեսորը հանդիսացել է հենց Ադրբեջանը (չմոռանանք, որ Արցախյան բոլոր պատերազմների նախաձեռնողն ու հարձակվող կողմը եղել է Ադրբեջանը)։ Ի դեպ, Արցախի 120 հազար քաղաքացու ցեղասպանության դրվագը ասվածի հերթական կտորներից է։ Կասկածից վեր է, որ այս հանգամանքից Ադրբեջանն անհանգիստ է, ունի մտավախություն, քանի որ փայլուն հասկանում է, որ վաղ թե ուշ իր առաջ այս հարցը դնելու են, թե ինչ արեց Արցախում»։

Տեսանյութեր

Լրահոս