«Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով»,- ընդգծել է ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև վերջին եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխում ապահովելու շուրջ։
Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և այդ խաղաղության նկատմամբ Իրանի աջակցության մասին ասել է. «Մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը։ Այն խաղաղությունը կարող է արդար և կայուն լինել, որի ժամանակ չփոխվեն միջազգային սահմանները»: Գրել է Pars Today-ը։
Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով:
Առկա գործընթացների վրա Սերժ Սարգսյանի նամակ-ուղերձի հնարավոր ազդեցության մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ վերլուծաբանն արձանագրեց, որ մեր նախագահները, նույնիսկ պաշտոնաթող կարգավիճակում, քաղաքական ծանրաքաշներ են, որոնք հսկայական ինֆորմացիայի, կապերի են տիրապետում և տարբեր շրջանակներում մեծ հեղինակություն ունեն:
Երբ ես այս թեման բարձրացրի, ասացի՝ ես գիտեմ, թե ինչ եմ ասում՝ բարձրացրե՛ք այդ թեման: Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն բերել բանակցային օրակարգ. Ադրբեջանն իսկապես այդ մտքից սարսափում է, որովհետև դա Ադրբեջանին դնում է լրջագույն դիլեմայի առաջ. նա, եթե ընդունի, որ դա մտնի օրակարգ, փաստորեն ինքնաբերաբար օրակարգ են գալիս Շուշիի ու Հադրութի հարցը, որոնք գտնվում են ԼՂԻՄ սահմաններում:
Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկանց կյանքը վտանգի ենթարկվի Ալիևի ցինիկ խաղերում:
Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունը և ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»
Տարածաշրջանում անկայունության պատճառն օտար երկրների ներկայությունն է. այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Թեհրանում Թուրքիայի նոր դեսպան Հիքաբի Քըրլանգըչի հետ հանդիպման ժամանակ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց՝ հստակ պատասխանելու համար պետք է լինեն տվյալներ, որն առաջին հերթին պետք է պարզաբանի Երևանը, որպեսզի հստակ իմանան՝ եղել՞ են նախապես պայմանավորվածություններ և է՞լ ինչ է եղել։
168.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց, թե մինչ հումանիտար բեռների տեղափոխումը, արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն բանակցել ու ռուս խաղաղապահ զորակազմից ստացել է երաշխիքներ, որ բեռները կհասնեն Ստեփանակերտ։
Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում:
Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանը կհանձնվի ռուս ներդրողի։ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «խորհրդարանը» հունիսի 16-ին 30 կողմ, 2 դեմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ պաշտպանեց «միջկառավարական համաձայնագիրը», որը ստորագրվել էր Մոսկվայի և Սոխումիի միջև:
Սրիկայություն է 2021թ. ընտրություններին խոստանալ մի բան, կառավարության ծրագրում ամրագրել մեկ այլ բան, իրականացնել լրիվ ուրիշ բան ու վենետիկյան կուրտիզանուհու անմեղ հայացքով հղում անել «ժողովրդից ստացած մանդատի» վրա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր «ՍU-25» գրոհային ինքնաթիռների արդիականացման մասին։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար բեռին, որն այս պահին Հակարիի կամրջի մոտ է, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի բեռները մտնեն Արցախ։
Լեռնային Ղարաբաղում պնդում են, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան շանտաժ ու իրենց ենթարկեցնելու փորձ։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ՌԴ քաղաքացիները Վրաստանում հիմնել են 21 հազար 326 ընկերություն, ինչը 3 անգամ ավելի է նախորդ 27 տարվա ցուցանիշից:
Եթե մինչև 2018 թվականը Հայաստանի որևէ ղեկավար, անգամ որևէ վեցերորդական քաղաքական գործիչ հայտարարեր, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու դեպքում Հայաստանի զինված ուժերը չեն պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, նրան լավագույն դեպքում կգամեին ամոթանքի ու անարգանքի սյունին, իսկ ավելի հավանական է՝ կարճ ժամանակ անց դուրս կշպրտեին աշխատասենյակից։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան գրառմամբ պատասխանել է Նիկոլ Փաշինյանը գրառմանը:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի ընկալումներում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայ ժողովրդի թշնամիների շարքում երկրորդն է կամ երրորդը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Վրաստանի «Նավթամթերք ներմուծողների միության» տվյալների համաձայն, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի համար բենզինի և դիզվառելիքի հիմնական մատակարարն է:
«Երեկ հասկացավ, որ Հայաստանի ամենաատելի մարդն ինքն է, ուստի Նիկոլի հեռացումն օրերի և շաբաթների հարց է, բայց մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ մինչ հեռանալն անի անդառնալի քայլեր»,- ասաց Զոհրաբյանը։
2020թ․ ճապոնացի գիտնականները, երկարատև փորձերից հետո, հայտնագործեցին ճշմարտության դեդեկտոր սարքավորումը՝ այն անվանելով «Ռասյոմոն»(1)։ Սարքավորումը հիմնականում կիրառվում էր քրեական գործերով նախաքննությունների ընթացքում։ Այն տալիս էր 100%-անոց արդյունք։ Կասկածյալին, մեղադրյալին, վկային սարքը միացնելիս, նա բոլոր հարցերին պատասխանում է միանգամայն անկեղծ։
Հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ մի քանի «ռազմական» միտք է հնչեցրել, որի տողատակերում, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունքներ կային, կամ՝ հաստատում այն բանի, որ Արցախի հետ կապված փաշինյանական «զինվորական քայլերն» ունեցել են հետին մտքեր, և առնվազն հրապարակային նպատակներում Փաշինյանը և նրա ընտանիքն ազնիվ չեն եղել:
Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի խաղաղություն է մուրում թշնամուց, բայց փոխարենը՝ ստանում միայն պատերազմ, կորուստներ, զոհեր, շրջափակում ու սովամահություն։ Վաղուց արդեն տարբերություն չկա՝ Արցախի մասին Փաշինյա՞նն է խոսում, թե՞ Ալիևը, նրանց երկուսի ելակետն էլ նույնն է՝ այն, որ պետք է ազատվել այդ բեռից, արցախցիներին սովամահության դատապարտելով՝ թողնել այն Ադրբեջանի կազմում, ապա արագ հայաթափել այն։