Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ երկարատև գործողության. գեներալ Էֆի Դեֆրին

Իսրայելցի զինվորականները պատրաստված են երկարատև գործողության՝ Իրանի միջուկային ծրագրի և հրթիռային ներուժի վերացման նպատակով: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը:

«Մենք Իրանում ունենք լրացուցիչ թիրախներ: Մենք զարգացնում ենք հարձակումը պլանին համապատասխան և պատրաստ ենք տևական գործողության այնքան ժամանակ, մինչև սպառնալիքը վերացվի», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է իրականացրել Իրանի վրա՝ հայտարարելով, որ իր  նպատակն է զրկել Թեհրանին միջուկային զենք մշակելու հնարավորությունից: Իրանական կողմն, իր հերթին, հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30