«Փաշինյանն ասաց, որ նախագահ Էրդողանի հետ նախատեսված հանդիպումից չափազանցված ակնկալիքներ պետք չէ լինեն». Գոչունյան

Նորմալ հանդիպում էր, ինքն ասաց, որ նախագահ Էրդողանի հետ նախատեսված հանդիպումից չափազանցված ակնկալիքներ պետք չէ լինեն: Նաև ասաց, որ Թուրքիայի հետ նոր երկխոսության գործընթացում արծարծվում է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ խնդիրները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը մասնակցած Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

«Բացի դրանից, ինչ Երևանում այս վերջին շրջանում ասում է, այդպիսի բաներ, այսինքն՝ այսօրվա հանդիպման ձևաչափի մասին բացատրություններ, «Խաղաղության խաչմերուկ», և այլն»,- ասաց նա:

Հարցին՝ այսօր Թուրքիայում որևէ փաստաթուղթ պատրաստվո՞ւմ են ստորագրել, նա պատասխանեց. «Այդպիսի բան չասաց»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս