Հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, հակառակ դեպքում՝ Իրանն ավելի կոշտ պատասխան կտա. Փեզեշքիան

«Իրանա-իսրայելական հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին երաշխիքներ են պետք, որ Իսրայելն այլևս արկածախնդրության չի դիմի»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք միշտ ձգտել ենք խաղաղության և հանգստության, բայց ներկայիս պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքները, որ սիոնիստ ահաբեկիչների արկածախնդրություններն ընդմիշտ կդադարեն»,- գրել է Փեզեշքիանը X սոցցանցի իր էջում։

Հակառակ դեպքում, նրա խոսքով, Իրանն ավելի կոշտ պատասխան կտա։

Տեսանյութեր

Լրահոս