Որքան էլ ուժեղ է բռնապետը, նրա վերջն անխուսափելի է. Զուրաբիշվիլի
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ներոն, Կալիգուլա, Դոմիտիանոս, Լենկթեմուր, Ստալին, Հիտլեր, Մուսոլինի, Չաուշեսկու, Պոլ Պոտ, Քադաֆի, Սադամ Հուսեյն, Բաշար ալ-Ասադ, Մադուրո…
Ոչինչ մշտական չէ, և անկախ նրանից, թե որքան ուժեղ է բռնապետը, և որքան անողոք է նրա իշխանությունը, վերջն անխուսափելի է։ Եվ նրանց վերջը գրեթե միշտ ամենածանրն է»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
