Ադրբեջանն ու Թուրքիան 33 մլրդ խմ գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Թուրքիան 33 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նախարարը նշել է, որ ըստ այդ համաձայնագրի՝ 15 տարվա ընթացքում Կասպից ծովի Աբշերոն հանքավայրից տարեկան կմատակարարվի 2․25 միլիարդ խմ գազ։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2029-ին և կգործի մինչև 2040-ական թվականները։

«Օգտագործելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները՝ մենք այդ գազը մեր երկիր կհասցնենք Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով»,- հայտնել է Ալփարսլան Բայրաքթարը։

Տեսանյութեր

Լրահոս