
Վաղն Իրանում կմեկնարկեն բանակի հնարավորությունները ցույց տալուն կոչված մասշտաբային զորավարժությունները

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-31-ին Իրանում կանցկացվեն մասշտաբային զորավարժություններ, որոնք աշխարհին ի ույց կդնեն Իրանի բանակի հնարավորություններն ու ռազմական ոլորտում սեփական ուժի վրա հենվելու Իրանի կարողությունը:
«Մուհամմեդ – Ալլահի պատգամաբեր» անվանում ստացած այդ զորավարժությունների գլխավոր դերերից մեկը հրամանատարությունը վերապահել է ռազմաօդային ուժերին, որոնցում ծառայում է ավելի քան 30.000 մարդ:
Բացի այդ, երկրի հարավում կայանալիք զորավարժություններում ներգրավվելու են ցամաքային ու ռազմածովային զորքերի զգալի ուժեր: Առաջադրանքներից մեկը լինելու է տարբեր զորատեսակների փոխգործակցության մշակումը: