Բաժիններ՝

Թուրքիայի կառավարության անդամներն այս տարի կստանան գաղտնալսումներից պաշտպանված հեռախոսներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության անդամներն ու զինվորական ղեկավարությունը մինչև տարեվերջ կստանան նոր հեռախոսներ, որոնք մեծապես պաշտպանված են գաղտնալսումներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը.

«Զուգահեռ կառույցի անդամները ներթափանցել են Թուրքիայի գիտա-տեխնիկական հետազոտությունների խորհրդի ռազմավարական դիրքեր, այդ թվում նաև տեղեկատվական անվտանգության բաժին: Նրանց հայտնի է եղել հին հեռախոսներով գաղտնագրված բանակցությունների համակարգը, ինչն օգտագործվել է գաղտնալսումների համար:

Մենք ձեռնարկել են զգուշավորության անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները և գաղտնալսումներից պաշտպանված նոր հեռախոսները կբաշխենք մինչև տարեվերջ: Զուգահեռ կառույցի մասնակիցները գաղտնալսել են մասնավորապես էներգետիկայի նախարարի հեռախոսը՝ կապված ռազմավարական կարևորության էներգետիկ նախագծերի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031