
Թուրքիան պետք է օգտագործի իր աշխարհագրական դիրքը՝ էներգակիրների տարանցումից առավելագույն շահ ստանալու համար. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Մակեդոնիայում հայտարարել է, որ Թուրքիան պետք է օգտագործի իր աշխարհագրական դիրքը, որպեսզի առավելագույն շահ ստանա էներգակիրների տարանցումից.
«Թուրքիայի տնտեսությունն աճում է, աճում է նաև էներգակիրների պահանջարկը: Մենք չունենք էներգիայի աղբյուրներ, սակայն փոխարենը մենք գտնվում ենք էներգետիկ ուղիների խաչմերուկում ու կարող ենք շահ ստանալ էներգակիրների տարանցումից:
Այնպես, ինչպես բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, այնպես էլ Թուրքիան պետք է դառնա էներգիայի աղբյուրների առաքման բոլոր աղբյուրների անցման վայր: Թուրքիան իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է ապահովել ամենապարզ ճանապարհով էներգակիրների առաքումն այնտեղ, ուր կա դրանց պահանջարկը»: