Էրդողանը պատրաստ է Գյուլենի արտահանձնման հարցով ևս մեկ անգամ հանդիպել Օբամայի հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում (Փենսիլվանիա) բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Էրդողանը հիշեցրել է, որ տվյալ հարցն արդեն իսկ մեկ անգամ քննարկել է Օբամայի հետ, և անհրաժեշտության դեպքում պատրաստ է դա անել ևս մեկ անգամ: Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում Գյուլենի արտահանձնման հարցով նամակ գրել Օբամային:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հաղթել է «զուգահեռ կառույցին»՝ Գյուլենի շարժմանը: Դեկտեմբերի 19-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց հեռակա կարգով կալանավորել Գյուլենին, ով մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և Թուրքիայի դեմ լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031