ՖԻԴԵ․ Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարերի մասնակիցները
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ներկայացրել է շախմատի աշխարհի չեմպիոնի եւ չեմպիոնուհու հավակնորդների մրցաշարերի մասնակիցներին։
Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան եւ Հիկարու Նակամուրան, Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին, չինացի Յի Վեյը, ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն, գերմանացի Մատիաս Բլյուբաումը, ուզբեկ Ժավոխիր Սինդարովը եւ հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան։

Կանանց մրցաշարին կմասնակցեն Հնդկաստանի ներկայացուցիչներ Դիվյա Դեշմուկխը, Համպի Կոներուն եւ Ռամեշբաբու Վայշալին, չինացիներ Չժու Ցզիներն ու Տան Չժունին, ռուսաստանցիներ Ալեքսանդրա Գորյաչկինան եւ Եկատերինա Լագնոն, Ղազախստանի ներկայացուցիչ Բիբիսարա Ասաուբաեւան։
Մրցաշարերը կանցկացվեն մարտի 29-ից ապրիլի 15-ը Կիպրոսում։
Աշխարհի գործող չեմպիոններն են Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) եւ Ցզյույ Վենցզյունը (Չինաստան)։
