
Մարգվելաշվիլին Իլհամ Ալիևին հրավիրել է Վրաստան

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Վրաստան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Մարգվելաշվիլին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Իլհամ Ալիևին և նրան հրավիրել է Վրաստան: Մարգվելաշվիլին նշել է, որ ուրախ կլիներ Ալիևին տեսնել Թբիլիսիում:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Ալիևի նախագահության ժամանակ հաջողությամբ զարգանում են Վրաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական, քաղաքական ու մշակութային ոլորտում կապերը: