Թուրքական հետախուզությունն իր գրասենյակն է բացել Իրաքի քրդական ինքնավարության կենտրոնում
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ «Ազգային հետախուզական կազմակերպությունը» (MİT) իր գրասենյակն է բացել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում: Ընդգծվում է, որ դա արվել է նրա համար, որպեսզի արագացվի թուրք-քրդական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ընդգծվում է, որ MİT-ը կարևոր դերակատարություն ունի «Քրդական հարցի» կարգավորման գործընթացում: Ավելի քան երկու տարի է, ինչ հանդիպումներ են իրականացվում Մարմարա ծովի Իմրալը կղզում բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, և որ MİT-ն իր ուրույն մասնակցությունն է ունեցել դրանում:
Բացի այդ, MİT-ը վերջին 8 ամսում մասնակցություն է ունեցել նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հետ հանդիպումներին ու ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը: Այժմ Էրբիլում ստեղծված MIT-ի գրասենյակը կնպաստի կարգավորման գործընթացի արագացմանը՝ կապված Էրբիլի ու Ղանդիլի շփումների հետ: