Վրաստանի կառավարությունը հաշտության քաղաքականություն կվարի իր վերահսկողության ներքո չգտնվող տարածքների նկատմամբ, ինչպես նաեւ կշարունակի ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի հետ Ժնեւի միջազգային բանակցություններին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին:
Բեյրութում Թուրքիայի դեսպանատան դարպասին փակցվել է Թուրքիայի դրոշը՝ վրան պատկերված գանգ՝ հետևյալ գրությամբ. «Դուք ձեր տեղը նստեք»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիվասում (Սեբաստիա) ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը: Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ կապված միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարությունների հետ։
Թուրքիայի օդայի ուժերի ստորաբաժանումները Ռուսաստանի Գատչինա քաղաքում սկսել են վերապատրաստվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը շահագործելու համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ից Իրանը կվերսկսի գիտահետազոտական գործունեությունը՝ ուղղված ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների մշակմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Վրաստանի Ազգային բանկը խստացնում է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով եւ վերաֆինանսավորման դրույքաչափը տարեկան 6,5 տոկոսից բարձրացնում Է մինչեւ 7 տոկոս:
Իրանի տիեզերական գերատեսչության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անօգուտ են: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն անընդունելի է համարել այն խոսակցությունները, թե Վրաստանին անհրաժեշտ չեն զբոսաշրջիկներ Ռուսաստանից:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի անձնակազմը Ռուսաստանում սկսել է Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ուսումնասիրությունը:
Թուրքիան առայժմ չի դիմել Ռուսաստանին Սու-57 կործանիչների գնման խնդրանքով, բայց համապատասխան կոնսուլտացիաներն արդեն սկսվել են:
Իրանը եւ եվրոպական երկրները լուծել են միջուկային գործարքի իրականացան հարցի շուրջ հակասությունների մեծ մասը, սակայն չեն եկել վերջնական համաձայնության:
Թեհրանը կալանքից ազատել է Stena Impero լցանավի անձնակազմի յոթ անդամի, որը նավարկում էր Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո եւ կալանքի տակ էր վերցվել հուլիսին:
Լիբանանի անկախության տոնի առիթով այդ երկրի նախագահ Միշել Աունի սեպտեմբերի մեկին արած գրառումը լարվածության պատճառ է դարձել Անկարայի ու Բեյրութի միջև: Օսմանյան կասրության վերաբերյալ ևս հիշատակումներ պարունակող գրառումը բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում տարբեր մակարդակներով Լիբանանի նախագահի հասցեին հնչող սուր քննադատությունների տեսքով:
Իրանը կասկածում է, որ միջուկային գործարքի մասնակիցները պատրաստ են մոտ ժամանակներս վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների ամբողջական կատարմանը, ուստի Եվրոպային եւս երկու ամիս է տալիս պարտավորությունները կատարելու համար:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար։
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 4-ին ձեռնամուխ է եղել Գեորգի Գախարիայի նորացված կառավարության հաստատման ընթացակարգին:
Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին Իրանի տիեզերական գերատեսչությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել՝ դադարելու իրեն որպես Թանոս՝ Marvel-ի պատկերապատումների աշխարհի գերչարագործ ներկայացնել:
Թուրքական աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանամետ լրատվամիջոցները լծվել են հակաթուրքական արշավ իրականացնելու քարոզչությանը: Ըստ սաուդական ԶԼՄ-ների՝ Թուրքիայում առևանգել են Սաուդյան Արաբիայի մի քաղաքացու: Առևանգողների ինքնությունը դեռևս պարզված չէ:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա:
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար սիրիացի փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից:
«Հայկական կողմում կարծես թե այդ ծրագրին մեծ ուշադրություն չի հատկացվում, մինչդեռ այդ ծրագիրը չափազանց կարևոր է ոչ միայն ՀՀ տնտեսական շահերն ապահովելու առումով, այլև մեր պետության աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու տեսանկյունից, և ծրագրի իրականացման գործում շահագրգիռ է իրանական կողմը ևս»։
Բիձինա Իվանիշվիլիի վերջին քայլերը լիովին խախտում են նրա իշխանության օրինականությունը:
Տեղական արտադրության զենքերով համալրված առաջին թուրքական դրոնային համակարգը՝ «Songar»-ը, առաջին թռիչքն է իրականացրել։ Համակարգը կարող է արձանագրել թիրախային տարածքի տվյալները, վնասազերծել հնարավոր վտանգավոր օբյեկտները, գործողության իրականացումից հետո արձանագրել հասցված վնասները, ինչպես նաև՝ տեսաձայնագրել և իրական ժամանակում հաղորդել ինֆորմացիան։
Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) հաստատել է Ալի Ասգար Մունեսանի թեկնածությունը երկրի արդի պատմության մեջ զբոսաշրջության առաջին նախարարի պաշտոնի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստի ընթացքում որոշում է կայացվել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և մի քանի այլ գործիչների հեռացնել կուսակցությունից:
Ադրբեջանի ու Թուրքիայի օդուժի մասնակցությամբ նախատեսված զորավարժությունները մեկնարկել են: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Իրանը կարող է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ:
Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: