Բաժիններ՝

Մեկ օրում ավելի քան 1200 փախստական է վերադարձել Սիրիա

Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար սիրիացի փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից: Այդ մասին ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժերի նկատմամբ հսկողության ռուսաստանյան կենտրոնի տեղեկագրում:

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1247 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 306 մարդ (92 կին, 156 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 941 մարդ (282 կին, 480 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել 383 հազար 478 փախստական՝ ավելի քան 120 հազարը՝ Լիբանանից եւ ավելի քան 260 հազարը՝ Հորդանանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս