Վրաստանի խորհրդարանը մտադիր է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Գեորգի Գահարիայի գլխավորությամբ, հաստատել մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը՝ հաշվի առնելով հանգստյան օրերը:
«Ինչպես արդեն հայտնի է, վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնաթող եղավ:
Թուրքական «Sözcü» ընդդիմադիր պարբերականի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն ուշագրավ հոդված է հրապարակել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին։ Մի շարք թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ նշեցին, որ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հաջող է անցել, սակայն Գյուրջանլըն համաձան չի դրա հետ։
Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունքներ չտան:
Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գահարիան սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նորացված կազմը՝ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նոր ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի եւ պաշտպանության նախարարության (ՊՆ) ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածություններով:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո այդ պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիայի թեկնածությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, բայց նշել է, որ երկխոսությունը հնարավոր է իրանական միջուկային ծրագրի գծով «վեցյակի» ձեւաչափով։
Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Թուզլա քաղաքի ռազմական ուսումնարանի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում շրջանավարտներին է հանձնել ավարտական դիպլոմներ։
Իսպանական խոշոր «Perez y Cia Sociedad Limitada» ընկերությունը հեռանում է Թուրքիայից։ Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գործող իսպանական ընկերությունն արդեն շուրջ 20 տարի զբաղվում էր Էգեյան ծովի բեռնանավահանգիստներից մեկում գտնվող բեռնարկղային տերմինալի ղեկավարմամբ, իսկ 2009թ․-ից՝ ողջ նավահանգստի կառավարմամբ։
Թուրքական «Bianet» թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը:
Թուրքիայում տնտեսական անկումը շարունակվում է:
«Միակ կարևոր հարցը հայ-վրացական դինամիկայի մեջ այն է, որ ձևավորվեց ոչ ֆորմալ ձևաչափը, երբ վարչապետները երկու անգամ հանդիպեցին, մեկը՝ Հայաստանում, և մյուսը՝ Վրաստանում։ Հույս ունենանք, որ Վրաստանի նոր վարչապետը կշարունակի այդ ավանդույթը, և այդ ոչ ֆորմալ հանդիպումների ֆորմատը շարունակական բնույթ կկրի»։
Անտառային հրդեհների դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով Թուրքիան կարող է Ռուսաստանից հրշեջ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ գնել: Ռուսաստանյան այցից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Կասկած չկա, որ Հայաստանի այս ժեստն ուղղված է հենց ՌԴ-ին: ԱՄՆ-ի մոտեցումն այս հարցում բացասական է, որովհետև ԱՄՆ-ում կարծում են, որ հայկական ՊՆ-ի ներկայացուցիչները կամ այդ հումանիտար միավորը չպետք է գտնվի Սիրիայի տարածքում, որովհետև իրականում այն այլ նպատակների է ծառայում»:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օգոստոսի 30-ից մինչ օրս գիշերային մետրոյից օգտվել է 35 հազար մարդ:
Թուրքիայում յուրաքանչյուր 3 կանանցից 1-ը ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության։ 2019թ․ 8 ամսվա ընթացքում 273 կին է սպանվել։
ուրքիայի սահմանին կուտակված և Թուրքիա անցնել ցանկացող սիրիացիներն այդ երկրի դեմ բողոքի ցույց են կազմակերպել։ Ցուցարարներն այրել են Էրդողանի նկարն ու վանկարկել «դավաճան Թուրքիա» կարգախոսը։
ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի անվտանգության գոտում կհանգեցնի այս տարածաշրջանում լարվածության աճի:
Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Թուրքիայի զինված ուժերը, համագործակցելով Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ, օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ:
Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես էեկել Թեհրանի կողմում:
Թեհրանը ձգտում է եւս մեկ շանս տալ դիվանագիտությանը՝ փրկելու միջուկային գործարքը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին կհայտարարի իր հրաժարականի մասին. առաջիկա ժամերին դրան սպասում է «Փիրվելի» հեռուստաընկերությունը, ինչի մասին հայտնել է «Նովոստի Գրուզիի» հրատարակությունը։
Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից Twitter-ի էջում արված գրառումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը։
Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, լրագրող Բարըշ Յարքադաշը մամուլի և լրագրողների իրավունքների վերաբերյալ հերթական ամենամսյա զեկույցն է հրապարակել։ «2019թ․ օգոստոսը լրագրողների համար «ամենաշոգ օգոստոսներից մեկն էր․ ճնշումները, ձերբակալություններն ու գրաքննությունը անպակաս էին»,- ըստ ermenihaber.am-ի՝ գրել է հեղինակը։
Թուրքիայում կանանց դեմ բռնությունը տարեցտարի ավելի անմխիթար դրսևորումներ է ստանում։ Վերջին տարիներին այս երկրում կանանց սպանությունների թիվը շարունակաբար աճում է։