ՌԴ-ն և Թուքիան կոնսուլտացիաներ են անցկացնում Սու-57 և Սու-35 կործանիչների մատակարարման շուրջը
Թուրքիան առայժմ չի դիմել Ռուսաստանին Սու-57 կործանիչների գնման խնդրանքով, բայց համապատասխան կոնսուլտացիաներն արդեն սկսվել են: Այդ մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը։
«Սու-57-ի վերաբերյալ առայժմ հայտեր չկան, ուստի խոսել ինչ-որ կոնկրետ բանակցությունների մասին առայժմ վաղաժամ է»,- ասել է նա լրագրողներին:
Դրա հետ մեկտեղ Շուգաեւը նշել է, որ «կոնսուլտացիաներ են սկվել նաեւ Սու-35-ի, եւ, որպես հետագա թեմա, Սու-57-ի շուրջը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: