Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանն սկսել է Գախարիայի կառավարության հաստատման ընթացակարգը

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 4-ին ձեռնամուխ է եղել Գեորգի Գախարիայի նորացված կառավարության հաստատման ընթացակարգին: Կոմիտեների լսումների ուղիղ հեռարձակումն իրականացվում է օրենսդիր մարմնի կայքում։

«Այսօր մենք կլսենք արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանիի զեկույցը: Նա մեզ կներկայացնի կառավարության ծրագիրը, ինչպես նաեւ համառոտ տեղեկատվություն՝ կատարված աշխատանքի վերաբերյալ»,-ասել է արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Սոֆյա Կացարավան, բացելով նիստը, եւ հավելելով, որ, կառավարության ծրագրի համաձայն, որը վարչապետի թեկնածու Գախարիան արդեն ուղարկել է խորհրդարան, Վրաստանի գլխավոր գերակայությունը մնում է երկրի ինտեգրացումը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին:

Սեպտեմբերի 4-ին են պլանավորված նաեւ առողջապահության եւ կրթության նախիարարների թեկնածուների լսումները: Նոր կառավարությանը վստահության քվե տալու հարցի շուրջ քվեարկությունը նշանակված է սեպտեմբերի 8-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս