Բաժիններ՝

Վրաստանում բռնատիրական ռեժիմ է հատատվել, Սահակաշվիլի

Բիձինա Իվանիշվիլիի վերջին քայլերը լիովին խախտում են նրա իշխանության օրինականությունը: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսպես է արձագանքել «Վրացական երազանք» կուսակցության կողմից Գեորգի Գահարիային հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրելը: Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցի իր էջում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Այս կառավարությունն արդեն օրինական չէ, այլ ավելի շուտ բռնարար-ուզուրպատորի ռեժիմ է: Եվ բռնարար-ուզուրպատորի դեմ ցանկացած գործողություն բարոյականության շրջանակում է, արդարացված է պատմական, իրավական ու բարոյական տեսակետներից: Խոսքը վերաբերում է երկրի բուն գոյությանը: Միակ բանը, որի իրավուքը մենք չունենք, անգործությունն է»,- գրել է Սահակաշվիլին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո այդ պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիայի թեկնածությունը, ինչի մասին սեպտեմբերի 3-ին կայացած բրիֆինգում հայտարարել է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: «Քաղխորհրդում ես ներկայացրեցի Գեորգի Գահարիայի թեկնածությունը եւ լիակատար աջակցություն ստացա»,- ասել Իվանիշվիլին:

Գահարիան առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարներից մեկն է, բայց նրա անունը սկանդալային դարձավ հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունցած իրադարձությունների ընթացքում: Այն ժամանակ հանրահավաքի հազարավոր մասնակիցներ, որոնք բողոքում էին ռուս պատգամավորների Թբիլիսի այցի դեմ, հատուկ նշանակության ուժերի կողմից ցրվեցին խորհրդարանի վրա գրոհելու իրենց փորձից հետո, տուժեցին հարյուրավոր մարդիկ: Դրանից հետո շարունակական ակցիաներ են անցկացվում Գահարիայի պաշտոնաթողության պահանջով: Ակցիաների մասշտաբները կրճատվել են, բայց դրանք շարունակվում են: Պարբերաբար Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, ինչպես նաեւ այլ խոշոր քաաղաքներում ցուցարարներ են հայտնվում, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը:

Նախատեսվում է, որ Վրաստանի խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի սեպտեմբերի 8-ին:

ՖՍպասվում է, որ սեպտեմբերի 4-ից կսկսվեն խորհրդարանական կոմիտեների ունկնդրումները, որոնք կտեւեն երկու օր, իսկ այնուհետեւ նոր կառավարության ծրագրին կծանոթանան խորհրդարանական խմբակցությունները: Դրանից հետո հարցը կներկայացվի լիագումար նիստի, որտեղ էլ կկայանա ամփոփիչ քվեարկությունը:
Կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորների մեծամասնության պաշտպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս