
Իրանն ազատ է արձակել բրիտանական լցանավի անձնակազմի յոթ անդամի

Թեհրանը կալանքից ազատել է Stena Impero լցանավի անձնակազմի յոթ անդամի, որը նավարկում էր Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո եւ կալանքի տակ էր վերցվել հուլիսին: Այդ մասին հայտնել է «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավիին:
«Անձնակազմի որոշ անդամների թույլ են տվել հեռանալ նավից եւ վերադառնալ սովորական կյանքի»,- հավելել է նա:
«Մեհրը» չի ճշտում, թե նրանք որ երկրի քաղաքացիներ են: Թեհրանում ՌԴ-ի դեսպանությունում հավաստել են անձնակազմի յոթ անդամի ազատելու տեղեկատվությունը եւ ճշտել, որ նրանց թվում կա մեկ ռուսաստանցի: Անձնակազմի մնացած 16 անդամները կկարողանան նավի նորմալ գործառումն ապահովել ծով դրա դուրս գալու անհրաժեշտության դեպքում», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: