Բաժիններ՝

Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի արդի պատմության մեջ զբոսաշրջության առաջին նախարարին

Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) հաստատել է Ալի Ասգար Մունեսանի թեկնածությունը երկրի արդի պատմության մեջ զբոսաշրջության առաջին նախարարի պաշտոնի համար: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը:

Նախարարների կաբինետի նոր պաշտոնը, որն զբաղեցնելու Է Մունեսանը, պաշտոնապես կոչվում է «զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար»:

Առաջադրված թեկնածության օգտին քվեարկել է Մեջլիսի 163 պատգամավոր, դեմ է արտահայտվել 87 իրանցի խորհրդարանական, ձեռնպահ են մնացել երեքը:

Խորհրդարանի պատգամավորների քվեարկությունն անցկացվել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ, ինչը, ինչպես նշել է գործակալությունը, հատուկ նշանակություն եւ հանդիսավորություն է տվել նոր նախարարին հաստատմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս