
Իրանը սկսում է միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ից Իրանը կվերսկսի գիտահետազոտական գործունեությունը՝ ուղղված ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների մշակմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Այդպիսով՝ Իսլամական հանրապետությունը կանցնի միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլին։
Իրանի առաջնորդը վստահեցրել էր, որ ողջ գործունեությունը կկրի խաղաղ բնույթ և կանցկացվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։