Իրանը և եվրոպական գործընկերները համաձայնության չեն եկել ԳՀՀԾ-ի շուրջ. Ռոուհանի
Իրանը եւ եվրոպական երկրները լուծել են միջուկային գործարքի իրականացան հարցի շուրջ հակասությունների մեծ մասը, սակայն չեն եկել վերջնական համաձայնության: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք հակասություններ ունեինք 20 հարցում, այժմ մենք հակասություններ ունենք երեք հարցի շուրջ, այսինքն՝ դրանց (խնդիրների) հիմնական մասը լուծված է, բայց մենք դեռ վերջնական հայտարարի չենք եկել»,-ասել է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:
Իրանի նախագահը կառավարության նիստի ընթացքում նաեւ կասկած է հայտնել, որ սեպտեմբերի 4-ին եւ 5-ին կհաջողվի համաձայնության հասնել մյուս կողմի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: