Բաժիններ՝

Ստամբուլում զինված բախում է տեղի ունեցել օտարերկրացիների միջեւ. A Haber

Օտարերկրացիների երկու խմբերի միջեւ զինված բախում է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, կան վիրավորներ: Այդ մասին հաղորդել է A Haber հեռուստաալիքը:

«Ստամբուլի Էսենյուրտում օտարերկրյա քաղաքացիների երկու խմբերի միջեւ տեղի ունեցած զինված բախման ընթացքում տուժել է երեք մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է: Սկսվել է միջադեպի հետաքննություն»,-հաղորդել է հեռուստաալիքը: Ծանուցում ստանալուց հետո միջադեպի վայր են ուղեւորվել ոստիկանության եւ շտապ բուժօգնության բազմաթիվ բրիգադներ: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, երեք տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս