Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարությունը ողջունել է Եմենում հրադադարի երկարաձգումը

Թեհրանը ողջունել է Եմենում հրադադարի՝ ևս երկու ամսով երկարաձգումը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հունիսի 4-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն:

«Իրանը հույս ունի, որ գործադրվող ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի լիարժեք դուրս գալ արգելափակումից, հաշտություն հաստատել և հակամարտության քաղաքական լուծում գտնել»,-հրադադարի լուրն այսպես է մեկնաբանել դիվանագետը:

Նրա խոսքով՝ Թեհրանը ճգնաժամի լուծումը տեսնում է քաղաքական գործընթացներում և ջանք է գործադրում արդար խաղաղության հասնելու համար:

2014 թվականից սկսած հութիները պատերազմում են Եմենի դեմ:

Էր Ռիադում մարտի 30-ից մինչև ապրիլի 7-ը առանց հութիների մասնակցության անցկացվել են միջեմենական խորհրդակցություններ, որոնք կազմակերպվել են Պարսից Ծոցի արաբական պետությունների նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հովանու ներքո: Հանդիպումների ժամանակ Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը հայտարարել է, որ բանակցողները համաձայնվել են երկու ամսով դադարեցնել ռազմական գործողությունները: Ապստամբները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսային շրջաններն, աջակցել են ՄԱԿ-ի զինադադարին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930