«Չկա ոչ մի սարսափելի բան, եթե նա այդ համակարգը տեղակայի արևելյան սահմանների մոտ։ Հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, և հարձակումը նրա վրա հարձակում է ՀԱՊԿ-ի վրա։ Իսկ ՀԱՊԿ-ը դեռ ոչ մի անգամ կասկածանքի տեղիք չի տվել»:
ՌԴ ՊՆ- հայտնել է, որ ներկայում սիրիական բանակը՝ ՌԴ օդուժի աջակցությամբ, ավարտում է Իրաքի տարածքից մուտք գործած գրոհայինների ոչնչացման գործողությունը:
Առավոտից մինչ այս պահը բնակիչները փորձում են մտնել եկեղեցու բակ, սակայն ոստիկանները շղթայաձև կանգնել են դռան առջև և ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, թե իրենք նման հրաման չեն ստացել։
«Մենք կարողանում ենք 25 տարի ապահովել մեր անվտանգությունը՝ անկախ նրանից, որ Ադրբեջանը մեզ համար ռազմական սպառնալիք է ներկայացնում և նավթադոլարներ ունի: Հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղիներից»:
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Արցախի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մեսութ Բարզանիին անկախության հանրաքվեով քրդերի ապագան վտանգելու մեջ:
Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակցային ուժերը հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրահայինների հզոր գրոհը Դեր Զոր-Պալմիրա մայրուղու վրա:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պաշտոնական կայքում պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայաստան կատարած այցի մասին հաղորդագրություն է տեղադրել:
Թեհրանը ժամանակավորապես արգելել է իրանական ընկերություններին՝ նավթամթերք ներկրել ու արտահանել Իրաքյան Քրդստանից, ինչի մասին հայտնել է Tasnim իրանական գործակալությունը։
Անկարան ակնկալում է, որ Մոսկվան թուրքական լոլիկի ներմուծման սահմանափակումների չեղարկման վերաբերյալ որոշում կընդունի 1-2 օրվա ընթացքում:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը սեպտեմբերի 28-ին նոր նախազգուշական հայտարարություն է արել Թուրքիա այցելել պատրաստվող կամ այդ երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց աջակցությունն են հայտնել Իրաքին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարցում:
Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձեւակերպում տվեց Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի վնասակար փորձերը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում:
Թուրքիան հանձն չի առնի փակելու Իրաքյան Քրդստանի հետ սահմանները՝ չնայած իր դժգոհությանն ինքնավարությունում անցկացված հանրաքվեից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում:
Գերմանացի զինվորականներն ավարտել են թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս գալու գործընթացը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իրաքյան Քրդստան մեկնել պատրաստվող քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել:
Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում իր գործողությունները կորոշի՝ կախված կոնկրետ քաղաքական իրադրությունից: Այն նախօրոք կանխատեսել հնարավոր չէ:
«Ադրբեջանը հանդիպումների է գնում միայն նրա համար, որ պահանջներ դնի, ու նաև ՄԱԿ ամբիոնից է դա անում։ Եթե կարողանար փոխել, վաղուց կաներ։ Ադրբեջանն այն պետությունը չի, որ կարողանար իր հայտարարություններն իրականություն դարձնել։ Նույնն էլ՝ Հայաստանը»։
Առանց պաշտոնական ճանաչման հարաբերությունները շարունակելու Երեւանի վարքագիծը շեղում կամ շրջադարձ կատարելու նախադրյալներ չունի: Մանավանդ, որ հանրաքվեն դեռեվս անկախություն չի նշանակում. եւ թեկուզ խաղաթղթային դերով այնուամենայնիվ Քրդստանը աշխարհաքաղաքական օրակարգ է:
Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում:
Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում աղքատության շեմին է հայտնվել համալսարանական դիպլոմ ունեցող 126.150 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberturk.com» լրատվակայքը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին աբխազներին հավաստիացրել է, որ վրացիները ցանկանում են վերականգնել եղբայրական հարաբերությունները եւ չկրկնել անցյալի սխալները, տեղեկացնում է Sputnik-ը:
«Նյու Յորքում նախարարները, եռանախագահների հետ միասին, խոսել են նախագահների հանդիպման և եռանախագահների՝ տարածաշրջան այցելության մասին: Եռանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին, իրենք գալու են՝ նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը: Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը»:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին խոսել է Թուրքիայի կողմից Հաբուրի սահմանային անցակետը փակելու հնարավորության մասին՝ հայտնելով, որ դա կվնասի երկու կողմի ժողովրդին:
Թուրքական Pegasus ավիաընկերությունը հայտարարել է Իրաքյան Քրդստանում գտնվող Էրբիլ քաղաք թռիչքները դադարեցնելու մասին:
Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով երկար ամիսներ կալանքի տակ էր պահվում Բաքվում, Ադրբեջանից արտահանձնվելուց հետո շարունակում է բացահայտումներ անել այդ երկրում առկա կարգերի և տիրող վարչակարգի վերաբերյալ: