
Իրանը պատրաստ է Ռուսաստանին մատակարարել շինանյութեր, մրգեր, բանջարեղեն և կոշիկ

Իրանը պատրաստ է շինանյութեր, մրգեր, բանջարեղեն, կոշիկ, ինչպես նաեւ կաշվե արտադրանք մատակարարել Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Համագործակցության երրորդ ուղղությունը (էներգետիկայից եւ լոգիստիկայից հետո) մեր ընդհանուր տնտեսական պահանջներն են: Ձեզ հարկավոր են շինանյութեր, մրգեր, բանջարեղեն, կոշիկ, պայուսակներ, կաշվե արտադրանք:
Եվ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է այդ ամենը մատակարարել Ռուսաստանին»,-ասել է նա՝ հանդես գալով «Ռոսիա-24»-ի եթերում:
Նա նշել է, որ Իրանին իր հերթին հարկավոր են ձավարեղեն, տեխնոլոգիաներ եւ բազմաթիվ այլ բաներ, ինչը կարելի է ստանալ Ռուսաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: