Բաժիններ՝

Իրանում շենքը փլվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Իրանի հարավ – արեւմուտքի Աբադան քաղաքում (Խուզիստանի նահանգ) շենքը փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 41-ի: Հունիսի 6-ին այդ մասին հայտարարել է Աբադանի քաղաքագլուխ Էհսան Ռայիսին:

«Փլվածքները մաքրելիս բեկորների տակից հանվել են եւս երեք զոհվածների մարմիններ,- մեջբերում է քաղաքագլխին Tasnim գործակալությունը:- Այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 41-ի:

Որոնողական գործողությունը շարունակվում է: Վերջնական տվյալները կհրապարակվեն մարմինների ճանաչման ընթացակարգի եւ դատա-բժշկական փորձագետների աշխատանքի ավարտից հետո: Մայիսի 23-ին տեղի է ունեցել 10-հարկանի առեւտրական շենքի մասնակի փլուզում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարգադրել է շտապ կարգով կատարել հետաքննություն եւ պատժել մեղավորներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930