
Թուրքիայի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Աթենքի հանդեպ ագրեսիան իրական է. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի հասցեին վերջերս Թուրքիայի քաղաքական ղեկավարության կողմից հնչեցված հռետորաբանությունը եւ թուրքական թռիչքները Էգեյան ծովի արեւելյան մասի հունական կղզիների վրայով վկայում են թուրքական ռեւիզիոնիզմն ուժեղացնելու Անկարայի մտադրության մասին, ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Parapolitika հունական թերթի հարցազրույցում։
Այդ հռետորաբանությունն անգամ թերահավատներին է համոզում, որ թուրքական ագրեսիան Աթենքի հանդեպ իրականություն է, նշել է նա։
«Մենք քարտեզներով ցույց ենք տալիս թուրքական ագրեսիայի ապացույցները, մենք չենք նկարում Էգեյան ծովի քարտեզները՝ փոխելով սահմանները պահի երեւակայությունից կախված։ Գործողություններ, որոնք պարզապես ծիծաղաշարժ կլինեին, եթե այդքան վտանգավոր չլինեին»,- ընդգծել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը։