Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Սեուլում հանդիպել է Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ և քննարկել արհեստական բանականության և «ընդլայնված իրականության» ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ամերիկյան «Insider Monkey» ֆինանսական կայքը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք առավելապես տուժել են ահաբեկչությունից։
Ջրհեղեղներից, արևադարձային ցիկլոններից, ձնաբքներից և կոնվեկտիվ փոթորիկներից համընդհանուր տնտեսական վնասը տարեկան կտրվածքով կարող է կազմել 185-200 մլրդ դոլար: Նման եզրակացության են հանգել շվեյցարական Swiss Re Insitute վերաապահովագրական ընկերության վերլուծական ստորաբաժանման հետազոտողները:
Այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակված է, ճիշտ է։ Իսկ ահա իշխանական քարոզչության մյուս մասը, որ իբրև թե Փաշինյանը Հայաստանին ինքնիշխանություն է պարգևում, մեծագույն սուտ է, ինչն ապացուցվում է ամենաթարմ իրադարձություններով։ Իրականում նա ընդամենը փոխում է ՀՀ ինքնիշխանության սահմանափակման ուղղությունը՝ ռուսականից դարձնելով ադրբեջանաթուրքական։
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ կապված Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների հետ։ Այդ մասին հաղորդում է Նոր Զելանդիայի կառավարության պաշտոնական կայքը:
Սահմանափակումը չի տարածվում միջկառավարական համաձայնագրերով նախատեսված մատակարարումների վրա, այդ թվում ԵԱՏՄ երկրներին։
Մայրաքաղաքի Քննչական կոմիտեից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ։
Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի գյուղմթերքները նույնպես շուկայում աղավաղումներ է առաջացնում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։
Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է բացահայտ կերպով նշել, որ որոշում կա Թուրքիայում երկրորդ ատոմակայանի կառուցումը վերապահել իրենց:
Ադրբեջանում ազատության մեջ են և անգամ հերոսացվում ու որպես օրինակ են փառաբանվում հայերի նկատմամբ բռնություններ իրականացրածները՝ սկսած 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության դահիճներից մինչև Կամիլ Զեյնալլը և ռամիլսաֆարովական այլ քրեական զանգվածներ։
«Իրենք պատրաստում են ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերմանը։ Փաշինյանը նման խոստում է տվել, հիմա այդ հարցին պետք է հասնի Արևմուտքի միջոցով, ինչը չի ստանում, կամ գնալու է Էրդողանից երաշխիք ուզելու, որ ռուս սահմանապահներին սահմանից եթե հեռացնի, Թուրքիան չի հարձակվի։ Իհարկե, կարող է Էրդողանը 2 տարի չհարձակվի, բայց պարզ է, թե հետո ինչ կանի։ Հայաստանի զորակոչի ենթակա ռեսուրսը չի բավականացնում անգամ հայ-ադրբեջանական սահմանին, ուստի, եթե հանում է ոուս զինծառայողներին, ապա գնալու է լիզելու Էրդողանի կոշիկները»:
ԱՄՆ Իլինոյս նահանգի դատավորը փետրվարի 28-ի որոշմամբ արգելել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մասնակցել Իլինոյսում Հանրապետական կուսակցության նախնական քվեարկությանը (փրայմերիզ)․ հենց փրայմերիզի արդյունքներով է որոշում, թե տվյալ կուսակցությունից ո՛վ կառաջադրվի որպես նախագահական ընտրությունների թեկնածու։
Փետրվարի 12-13-ին Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարությունը և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միաձայն հայտարարեցին, որ ռուսները թույլ չեն տվել եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքում կհյուրընկալի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Ըստ միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղի գրավումը մեծացրել է նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը, ով ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականին՝ իր հորից այդ պաշտոնը ժառանգելուց հետո, և մտավախություն է առաջացել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի սահմաններն արդեն իսկ խախտվել են։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարները երկկուսակցական համաձայնության են հասել՝ խուսափելու կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումից (շաթդաուն), որն այլապես տեղի կունենար մարտի 1-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը (Freedom In The World 2024):
Դեմոկրատները չեն դադարում ջանքերը՝ Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան աջակցության փաթեթի քվեարկությանը հասնելու համար։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքո գործող Caliber.Az կայքը սպառնում է ՀՀ-ին և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ զգուշացնելով, որ եթե Երասխում՝ Նախիջևանի սահմանի մոտ վերսկսեն մետալուրգիական գործարանի շինարարությունը» կհայտնվեն կրակի տակ, քանի որ «Բաքվի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի»։
երկկողմ հանդիպումը, որը հետո շարունակվել էր եռակողմ ձևաչափով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի մասնակցությամբ։
Առնվազն 104 մարդ է զոհվել և 760-ը՝ վիրավորվել Գազա քաղաքի արևմուտքում իսրայելական գնդակոծության հետևանքով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի առողջապահական գերատեսչության խոսնակին:
Իրանական արտադրության «Փարս-1» զոնդավորող հետազոտական արբանյակն առավոտյան հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Երկրից 500 կմ բարձրության վրա: Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալություը:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2024թ. փետրվարի 28-29-ը ՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Որևիցե քննարկում ՆԱՏՕ-ի հետ չի եղել, մեր մեջ էլ նման քննարկում չի եղել, բայց մենք պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ համար անվտանգություն կապահովի»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանի համատեղ գործընթացի մեջ է մխրճվել, որը Հայաստանի շահից չի բխում։
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Այս մասին X սոցցանցում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ կանոնդադրության 11-րդ հոդվածում նշված է՝ եթե որևէ պետություն ցանկանում է դուրս գալ կազմակերպությունից, ապա դրա մասին տեղեկացնում է 6 ամիս առաջ։ Իսկ 6 ամիս անց եթե դիմումը հետ չի վերցնում, ապա համարվում է ՀԱՊԿ-ից դուրս եկած։ Սակայն հարաբերությունների սառեցման վերաբերյալ կանոնադրությունում որևէ կետ չկա։
Եվրամիությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառի առանց քսանյոթ անդամ երկրի միաձայն համաձայնության։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին նշել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։ Բացառիկ հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ, Հայաստան -Բելգիա հարաբերություններին, ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմներին, վերջինի ագրեսիվ գործողությունների […]