Բաժիններ՝

Իրանը դատապարտել է ԵՄ-ի և Բրիտանիայի նոր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ

Իրանը հերքում է Արևմուտքի մեղադրանքները Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու մասին և կրկնում, որ Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը մնում է նույնը` Իրանը կոչ է անում բոլոր երկրներին հարգել մեկը մյուսի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։

Նա ցավով է արձանագրել, որ Եվրոպական երկրները շարունակում են պնդել, որ Իրանը, ենթադրաբար, միջամտում է Ուկրաինայում հակամարտությանը, սակայն այս պնդումներն ապացուցող ոչ մի փաստ չեն ներկայացնում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ պաշտպանական և ռազմական ոլորտում համագործակցությանը՝ Բաղային նշել է, որ Իրանը ցանկացած երկրի հետ նման համագործակցության իրավունք ունի՝ ելնելով իր երկրի պաշտպանական կարիքներից։

Եվրամիությունը հոկտեմբերի 14-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ դա պատճառաբանելով Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումներով՝ Ուկրաինայում կիրառելու համար։ Սահմանափակումների նոր ցանկում ներառվել են 7 ֆիզիկական և 7 իրավաբանական անձինք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս