Բաժիններ՝

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին. կա 1 զոհ, բազմաթիվ վիրավորներ

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Նիկոլաև քաղաքին, որտեղ զոհվել է 1 կին, 23 մարդ վիրավորվել է։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ՌԴ-ն Նիկոլաևի մարզի վրա է արձակել 7 կառավարվող զենիթային C-300/400 հրթիռ: Ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ վնասվել են ենթակառուցվածքի օբյեկտ, մասնավոր բնակելի տներ և մեքենաներ, բռնկվել են հրդեհներ։ 

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանը նաև Ուկրաինայի վրա է արձակել 17 հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ Չեռնիգովի և Սումիի մարզերի վրա արձակվել է 2 կառավարվող X-59 ավիացիոն հրթիռ:

Յոթ մարզերում հաջողվել է խոցել 12 ԱԹՍ։ Իսկ Ռուսաստանի Բելգորոդի մարզի ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայի կողմից ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարզի տարբեր բնակավայրերում 2 մարդ է վիրավորվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է Բելգորոդի մարզի երկնքում ինքնաթիռային տիպի 2 ԱԹՍ ոչնչացնելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս