Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը, Tert.am-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ասել էր, որ Թուրքիան շարունակում է խորհրդակցությունները տարածաշրջանային երկրների հետ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով՝ նկատի ունենալով «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.):

«Մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կհյուրընկալենք այս հարթակի երրորդ հանդիպումը, որը տարածաշրջանին տեր լինելու վառ օրինակ է և նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և համագործակցություն: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», – ասել է նա:

«3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր Թեհրանում:

Տեսանյութեր

Լրահոս