Արևելյան Ատրպատական նահանգի հրամանատարների եհտ հանդիպման ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է․ «Իրանի արտաքին քաղաքականության հիմքում հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդակցության համապատասխան մայրուղիների ստեղծումը և օգտակար մշակութային, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները։ Իրանն իր հարևանների հետ շատ ընդհանրություններ ունի»։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, ինչպես նաև Փաշինյանի վերջին հանդիպումները Մյունխենում, Փարիզում, հարցազրույցը՝ France 24-ին, հստակ ուրվագծում են ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք՝ դրանով իսկ հավելյալ ուշադրություն բևեռելով ռեգիոնալ իրավիճակի վերաբերյալ Արևմուտքից հնչող հայտարարությունների վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում զգալիորեն նվազել է ալկոհոլի, հատկապես թունդ ալկոհոլի օգտագործումը։
«Այն, ինչ մենք պլանավորել էինք սպառազինության ոլորտում, ինչի մասին ես խոսել եմ 2018 թվականի ուղերձում, ամեն ինչ արված է, կամ այդ աշխատանքը ավարտվում է»,- ասել է Պուտինը՝ հավելելով, թե մերկապարանոց մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, թե Մոսկվան իբր պատրաստվում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում, դրանք տեղեկատվական խայծեր են։
Եվրոպական խորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց, որոնցում խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ու կոչ անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ ամուր երաշխիքների ներքո։
Բեռլինում փետրվարի 29-ին մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Քաֆրա բնակավայրի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ուկրաինա-հարավարևելյան Եվրոպա» գագաթնաժողովին ներկա չգտվնելու պատճառով փետրվարի 28-ին իր ելույթը պարունակող տեսահոլովակ է հրապարակել:
Ուսանողներից մեկի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, Խաչատուրյանն ասել է, թե հարևանների հետ պետք է խաղաղ ապրել, նույնը՝ նաև կենցաղում է, «հարևանների հետ պետք է խաղաղ ապրես, կամ՝ տունդ պետք է փոխես»։
Վրաստանի նախագահի խոսքով՝ լավագույն բանը, որ կարող է տեղի ունենալ Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կոալիցիոն կառավարությունն է։ Ըստ նրա` դրանով երկրում վերջ կտրվի թե՛ օլիգարխացմանը, թե՛ բևեռացմանը։
Մենք իրատեսորեն չնայեցինք այն իրավիճակին, որում ապրում էինք 90-ական թվականների ավարտից հետո, Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի թեմային՝ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին. ՈՒՂԻՂ
Չինաստանի կառավարության ռազմավարությունն է, որպես ընդհանուր բարգավաճման ջատագով, զարգացնել և խրախուսել խոշոր և միջին ձեռնարկությունները, ստեղծել ճանապարհաշինական ընկերություններ՝ գյուղական շրջանները քաղաքներին կապելու և ռազմավարական ճանապարհներ կառուցելու առաքելությամբ՝ նպաստելու համար Չինաստանի ներքին զբոսաշրջության արդյունաբերության զարգացմանը, օգնելու գյուղի բնակիչներին նվազեցնել աղքատությունը և նրանց հնարավորություն տալ բացել փոքր հյուրանոցներ, ինչպես նաև ավելացնել ֆերմերների եկամուտը՝ տեղում և օնլայն հարթակներում արտադրված բարիքները սպառելու միջոցով:
«Freedom House»-ի այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» զեկույցն անդրադարձել է 2023 թվականին տեղ գտած զինված բախումներին՝ նաև բազմիցս կանգ առնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման, աշխարհում ավտորիտարիզմի աճի, օրինակ՝ Անդրբեջանում և Ռուսաստանում իշխող ռեժիմների ապրապնդման վրա։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ՀՀ անկախության հռչակագիրը պահպանելուն նվիրված քննարկման ընթացքում հայտարարեց, որ տևական ժամանակ է՝ փորձում է գտնել նախադեպ, թե աշխարհում կա 30 տարվա անկախ կենսագրություն ունեցող այնպիսի երկիր, որը «խիզախում» է վերանայել իր անկախության հիմքում դրված գաղափարները, այսինքն՝ հանել պետության հիմնաքարերը, բայց նման նախադեպ չի գտել։
Ազգային ժողովի ու կառավարության հերթական նիստերը, Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ականների, իշխանամերձ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները, հայտարարությունները շարունակ արձանագրում են, որ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բարվոք վիճակում չեն: Հռոմի ստատուտին միանալու քայլը նոր ուժով էր հարվածել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններին, քանի որ հենց Միջազգային քրեական այս դատարանն է (ՄՔԴ) Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։
Նոր Զելանդիան արգելել է սահմանափակումների տակ հայտնված ապրանքների արտահանումը Ռուսաստան և Բելառուս՝ երրորդ երկրների միջոցով։
Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ վերաբերյալ հայտարարություններին, ըստ որի՝ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։
Ամերիկյան Politico թերթը գրում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել Ուկրաինային օգնելու հարցում։
Շիաների «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ իր ջոկատները կորուստներ են կրել Դամասկոսի արվարձանների վրա Իսրայելի հրթիռային գրոհի հետևանքով․ զոհվել է 2 շիա մարտիկ, ևս 2-ը` վիրավորվել։
2024 թվականի փետրվարի 28-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս – Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։ Հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։
Եվրոպական խորհրդարանի երկու զեկույցներն էլ կարևոր դրույթներ են պարունակում Ղարաբաղյան հակամարտության, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ։
Հրշեջներն արդեն ժամանել են, կրակը մարվել է, տուժածներ չկան:
Ոստիկանները ձերբակալել են ավտոմեքենայի վարորդին:
Փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել է Կիրովոգրադի մարզում գործող Ուկրաինայի հայերի միությունը՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։
Եվրոպական հանրակցության երկրներում միջազգային պաշտպանություն տրամադրելու միջնորդությունների թիվը 2023 թվականին հասել է վերջին յոթ տարվա ընթացքում ռեկորդային թվի՝ 1,14 միլիոնի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է Եվրամիության ապաստանի հարցերով գործակալության (EUAA) պատրաստած զեկույցում։
Թուրքիայի նախագահականին կից գործող ներդրումային գրասենյակի նախագահ Բուրաք Դաղլըօղլուն Լոնդոնում մի շարք հայտարարություններ է արել: Դրանք մասնավորապես վերաբերել են Թուրքիայի ֆինանսատեխնիկական (ֆինտեխ) ոլորտում կատարված միջազգային ներդրումներին:
Հատիկավոր կակաոյի լայն պահանջարկը պահպանվում է, քանի որ թրեյդերները մտահոգված են, որ Գանայում և Կոտ դ’Իվուարում վատ բերքի պատճառով կակաոյի պակաս կարող է դիտվել:
«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հիմա ներկայացնում է «Եթե ես լինեմ վարչապետ, Հայաստանը պետականություն չի ունենա» քաղաքական նախագիծը։ Եվ միայն հայ հասարակությունը՝ քաղաքական ուժերի միջոցով կամ առանց դրանց, կարող է մերժել այս առաջարկը կամ երջանկանալ անպետություն ասֆալտի վրա ապրելու հեռանկարով։
Ավստրալիայի «Lowy» ինստիտուտը հրապարակել է «Գլոբալ դիվանագիտության ինդեքս» կոչվող զեկույցը, որն ուսումնասիրում է Ասիայի, G20-ի և «Տնտեսական համագործակցություն և զարգացում» կազմակերպության 66 երկրների տվյալները՝ բացահայտելու աշխարհի ամենակարևոր դիվանագիտական ցանցերը։