Պայթյուն Մոսկվայում. 6 տարեկան երեխա է տուժել

Մոսկվայի հարավ-արևմուտքում այսօր ավտոմեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով վեց տարեկան երեխա է տուժել։ Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազությունը։

«Պրոֆսոյուզնայա փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ավտոմեքենա է վնասվել, երեք մարդ է տուժել, այդ թվում վեցամյա տղա»,- հայտնել են գերատեսչությունից։

Մոսկվայի քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել մահափորձ երկու և ավելի անձանց վրա հոդվածով։ Մի շարք փորձաքննություններ կնշանակվեն, այդ թվում պայթյունատեխնիկական։

«SHOT» տելեգրամյան ալիքի տվյալներով` ինքնաշեն պայթուցիկ սարքով փաթեթ է եղել ավտոմեքենայի վրա, որը ծածկված է եղել մանկական տակաշորով։

Ալիքի տվյալներով` հոկտեմբերի 15-ի առավոտյան մեքենային է մոտեցել դրա սեփականատերը երեխայի հետ։ Պայթյունը որոտացել է, երբ տղամարդը փորձել է հեռացնել կասկածելի փաթեթը մեքենայի վրայից։ Ալիքի տվյալներով` տղամարդը ոտքերի և ձեռքերի վնասվածք է ստացել, երեխան` գլխի։

Տեսանյութեր

Լրահոս