Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Իսրայելը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի 25 %-ի բնակչությանը

Իսրայելը, որը «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարի համար Լիբանանի հարավում հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել, տարհանման հրահանգ է տվել երկրի ավելի քան մեկ քառորդի բնակչությանը, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը։

Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։ ՄԱԿ-ի փախստականների գործակալության մերձավորարևելյան գրասենյակի տնօրեն Ռեմա Ջամուս Իմսեիսը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լիբանանի հարավի ևս 20 գյուղերի բնակիչներին Իսրայելի կողմից տրված տարհանման նոր հրահանգները նշանակում են, որ տարհանումներն ազդել են երկրի ավելի քան մեկ քառորդի վրա։

Ըստ Լիբանանի առողջապահական իշխանությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների զոհ է դարձել ավելի քան 2300 մարդ, որոնց մեծ մասը՝ սեպտեմբերի վերջից Իսրայելի մեկնարկած հարվածների ընթացքում։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։

Իսրայելի տվյալների համաձայն՝ այս ընթացքում զոհվել է շուրջ 50 իսրայելցի՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինվորներ։ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս