Ողբերգություններից մեկն Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրության խելագար կուրսն էր․ Խաչիկյան
Թուրքիան Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես վտանգավոր մրցակից, բայց ոչ որպես ռազմավարական թշնամի. Սուսլով
Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։
Սուսլովը ասաց, որ պատասխանը պարզ է, քանի որ Ադրբեջանը չի փոխում Ռուսաստանի հետ իր հարաբերությունների բնույթը, այն չի հասցնում մինիմումի։ Նրա խոսքով, Ուկրաինան ու Ադրբեջանը երկար տարիների ընթացքում հարաբերություններ են պահպանել, իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունները փոփոխական չեն այն դեպքում, երբ ՀՀ-ն վատթարացնում է հարաբերությունները, մինիմումի է հասցնում Ռուսաստանի հետ, միտումը ակնհայտ է։
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ:
«Դեպի արևմուտք վերակողմնորոշվելու և հակառակորդի կողմը անցնելու գինը բարձր է լինելու։ Մասնակիորեն այդ գինը նա արդեն վճարել է. դա, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի կորուստն է»,- ասաց Սուսլովը։
Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը, որին հիմա աշխարհը շատ մոտ է։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ 500 պատժամիջոց կսահմանի ՌԴ-ի դեմ, իսկ արտահանման սահմանափակումները կվերաբերեն գրեթե 100 իրավաբանական անձի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպան ընթացքում հայտնել էր, որ հունական կղզիներում թուրք զբոսաշրջիկների համար կկիրառվի մեկ շաբաթյա վիզայի դիմում։
Աշխարհի տարբեր երկրների բանակներում զինծառայողների միջին թվաքանակը կազմում է 148 հազար, իսկ ամենամեծ և ամենափոքր բանակների թվաքանակի միջև 8000 անգամ տարբերություն կա։
Հայաստանը Ֆրանսիայի կողմից արդեն ռազմական օգնություն ունի ռադարների տեսքով, նախագահ Մակրոնը նոր` պաշտպանական զինատեսակներ է խոստացել: Նիկոլ Փաշինյանից France 24-ի թղթակիցը հետաքրքրվել է` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է ռազմական առումով, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանն ավելի պետք է զինվի:
Նիկոլ Փաշինյանը, France 24-ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և ներկա իրավիճակին, հարցին` կարող է ասել, որ հարաբերություններում առաջընթաց կա` հաշվի առնելով, որ մյունխենյան հանդիպումն Ադրբեջանի նախագահը «կառուցողական» անվանեց, նշեց. «Այս ընթացքում էլի եղել են դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը […]
Արդյոք «Խաղաղության պայմանագիրը» հնարավոր է շուտով, և արդյոք Ալիևը պատրաստում է նոր լայնամասշտաբ պատերազմ: France 24-ի եթերում անդրադառնալով այս հարցին` Նիկոլ Փաշինյանը նշել է.
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն առցանց զրուցել է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի գործիչ Վիգեն Սոնենց-Փափազյանի հետ
Ուկրաինայի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Դենիս Շմիգալի գլխավորությամբ ժամանել է ուկրաինա-լեհական սահման ՝ լեհ ֆերմերների կողմից սահմանի շրջափակման հարցերը լուծելու համար, սակայն Լեհաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի չի ունեցել։
Հայաստանը գլորվում է դեպի անդունդ, իսկ այդ վիճակում գտնվող երկրում արտագնա աշխատանքի մեկնողների կողմից հարկ վճարել-չվճարելու հարցի քննարկումն ինձ համար ուղղակի անհեթեթ է։
Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի ԱԳՆ-ն։
Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են նոր հակահարձակման։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր, որից հետո նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, այնուհետև Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանեցին հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Դիմադրության շարժման ժամանակ,երբ Ֆրանսիայի հրապարակը լիքն էր, Պետդումայի ղեկավարի պատվիրակությունն այցելեց Հայաստան ու Աժ ղեկավարի շքեղ ընդունելությանն արժանացավ պատվո պահակախմբով՝ ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ Երեւանում կազմակերպելով։
Ձերբակալվածների թվում են Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Հորդանանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրաքի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Ինչպես նշել է Կուպատաձեն, ձերբակալվել են քաղաքացիներ, որոնք թմրանյութերը տարածել են ավանդական եղանակով՝ ձեռքից ձեռք, ինչպես նաև նրանք, ովքեր արգելված նյութերը պահել են թաքստոցներում կամ թմրանյութեր են անցկացրել սահմանով։
ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման հարցերը առարկայական քննարկելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության։
Եվրախորհրդարանի (ԵԽ) անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի (SEFE) երկու անդամների անձնական հեռախոսներում թուրքական «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել:
Ուկրաինան ու Դանիան ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության և երկրների միջև երկարաժամկետ աջակցության մասին պայմանագիր։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց՝ ակնհայտ է, որ իրանցիներն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ տեսնում են առաջին հերթին երկկողմ ձևաչափում, և ՀԱՊԿ-Իրան հարաբերությունների համատեքստում Հայաստանը դերակատարություն չունի։